ՀՀ-ում 2024-ից փուլերով առողջության ապահովագրության համակարգ կներդրվի![]() 2 փետրվարի 2023 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը հավանություն է տվել առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգին։ Այն կներդրվի 2024-ից փուլային եղանակով: Առողջության համապարփակ ապահովագրության՝ ԱՀԱ-ի, կառավարման նպատակով նախապատրաստական փուլում կստեղծվի առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ առաջին փուլում 2023-ին կհաստատվի ծառայությունների փաթեթը, որն արդեն մշակվել է, դրա արժեքները։ Նա նշել է, որ փաթեթի գինը չի հաշվարկվելու մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ ունենալու է հաստատուն ծառայությունների արժեք, սակայն չի նշել, թե մոտավոր ինչ գումարի մասին է խոսքը: 2023-ին կորոշվի նաև պետության կողմից համաֆինանսավորման չափը: «2024-ից պետության կողմից ֆինանսավորվող պետական պատվերի շրջանակում մեր բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն, և նրանց մատուցվող բոլոր ծառայությունները կլինեն նույնական: 2024-ին կունենանք համապարփակ ապահովագրական փաթեթով ապահովագրված քաղաքացիների խումբ և կսկսենք արդեն կամավոր ապահովագրության շրջանակում ներառել նաև այլ ցանկացողների: 2025-ին պետության կողմից կներառվեն թոշակուռները՝ նրանք նույնպես կօգտվեն ապահովագրական փաթեթի ամբողջ ծառայություններից: Այս տարիներին կշարունակվի կամավոր ապահովագրական շրջանակում քաղաքացիների ներառումը մեր ֆոնդի շրջանակներում: 2027-ից կունենանք պարտադիր ապահովագրական ամբողջ ծածկույթ ամբողջ բնակչության համար»,-ասել է նախարարը: Նա նշել է՝ տեսանելի է, որ առողջապահական աղետալի ծախսերն իսկապես առաջնային պատճառներից են, որ հանգեցնում են ընտանիքների ծայրահեղ աղքատացման։ Առողջապահության նախարարն այդ համատեքստում կարևորել է որակյալ ծառայությունների մատուցումը։ «Մենք գնում ենք ստանդարտացված, միասնականացված, նույն էլեկտրոնային համակարգով ներդրվող կլինիկական պրոտոկոլների, գործելակարգերի և ուղեցույցերի ընթացքով: 2-3 տարիների ընթացքում արդեն կունենանք ամբողջովին ներդրված համակարգ, որը ապահովագրության շրջանակում նաև որակյալ ծառայություններ ունենալու գրավականն է լինելու»,-ասել է Ավանեսյանը: Ըստ ուսումնասիրության՝ Հայաստանի բնակչության մոտ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս մոտ 6%-ը աղքատանում է՝ ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է տարածաշրջանում (տարածաշրջանային ցուցանիշը՝ 7.4%, համաշխարհայինը՝ 12.7%)։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |