2022-ին ՀՀ է փոխանցվել $5.2 մլրդ, իսկ այստեղից արտերկիր՝ $2.6 մլրդ 2 փետրվարի 2023 - 16:00 AMT PanARMENIAN.Net - 2022 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 5 մլրդ 190 մլն դոլար՝ միայն Ռուսաստանից ուղարկված գումարն աճել է 4 անգամ: Կենտրոնական բանկը հրապարակել է տրանսֆերտների տարեկան վիճակագրությունը, ըստ որի՝ միայն Ռուսաստանից փոխանցվել է 3 մլրդ 598 մլն դոլար: 2021 թվականի համեմատ տրանսֆերտներն ավելացել են 2.5 անգամ, ինչն աննախադեպ է Հայաստանի համար: Մինչև 2022-ը, առավել շատ դրամական փոխանցումներ կատարվել են 2013 թվականին՝ 2.3 մլրդ դոլար: Դրանից հետո այն տատանվել է՝ կրճատվելով ու ավելանալով, սակայն 2022 թվականի ցուցանիշին այն անգամ մոտ չի եղել, գրում է «Հետքը»։ Ինչպես ցույց են տալիս տվյալները, 2022-ի փոխանցումների 70%-ի աղբյուրը Ռուսաստանն է: Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Հայաստան եկած ռուսաստանցիների մի մասը իր կապիտալը տեղափոխում է այստեղ։ Նշվում է, որ բացի բիզնես նպատակներից, ռուսաստանցիները Հայաստանում գումարներ են ծախսում նաև հանգստի, ժամանցի, տան վարձակալության և այլ նպատակներով։ Այդ գումարները մի կողմից աշխուժացրել են Հայաստանի տնտեսությունը, մյուս կողմից՝ բարձր գնաճի պատճառներից մեկը դարձել: Ինչպես արտասահմանից Հայաստան եկած գումարները, այնպես էլ Հայաստանից դուրս եկածները ներառում են և՛ ոչ առևտրային, և՛ առևտրային բնույթի տարատեսակ հոսքեր։ 2022 թվականին ֆիզիկական անձինք Հայաստանից արտասահման 2 մլրդ 607 մլն դոլար են փոխանցել բանկերի միջոցով: Այս գումարը նախորդ տարվա համեմատ աճել է 2.1 անգամ կամ 1 մլրդ 381 մլն դոլարով: Եթե գումարների ներհոսքի պարագայում հստակ է, որ այն աճել է Ռուսաստանից կատարվող փոխանցումների հաշվին, ապա արտահոսքի պարագայում առայժմ հայտնի չէ, թե դա որ երկրների հաշվին է տեղի ունեցել: Նշվում է, որ 2022 թվականին դեպի Հայաստան փոխանցումների և Հայաստանից արտասահման փոխանցումների տարբերությունը կամ պարզապես՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 2 մլրդ 584 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ եռապատկվել է: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |