Ստամբուլում փակվել են Գերմանիայի, Ֆրանսիայի և Անգլիայի հյուպատոսարանները![]() 2 փետրվարի 2023 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Այն բանից հետո, երբ Ստոկհոլմի թուրքական դեսպանատան մոտ հրապարակայնորեն այրվեց մահմեդականների սուրբ գիրք Ղուրանը, Ստամբուլում սկսվել են հերթով փակվել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները։ Անվտանգության նկատառումների ելնելով՝ առաջինը փակվեց Գերմանիայի հյուպատոսարանը։ Հաջորդաբար փակվել են նաև Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի հյուպատոսարաններտ, գրում է Ermenihaber-ը։ Հայտնի է դարձել, որ արդեն Ֆրանսիան էլ է փակում Ստամբուլում տեղակայված իր հյուպատոսարանը՝ դռանը փակցնելով հետևյալ գրությունը. «Հյուպատոսարանը ժամանակավորապես փակ է լինելու, շնորհակալություն ըմբռնման համար»։ Ղուրանի այրումից հետո ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների ղեկավարություններն իրենց քաղաքացիներին հորդորել էին մոտ ժամանակներս չմեկնել Թուրքիա։ Իսկ եթե արդեն այնտեղ են, ապա զերծ մնան պաշտամունքային վայրեր այցելելուց, քանի որ դրանք կարող են դառնալ ահաբեկիչների հարձակման հավանական թիրախ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |