ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 21-ին պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան: Ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության տեղեկատվական ծառայությունը, Վարշավայում նախատեսված են հանդիպումներ Լեհաստանի Սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչի եւ Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու հետ:



ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վարշավայում ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի հուշարձանին:Կրակովում Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպում կունենա Մալոպոլսկի վոեվոդա Երժի Միլլերի հետ, կայցելի Աուշվից - Բիրկենաու համակենտրոնացման ճամբար-հուշահամալիր: Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երեւան:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---