Փետրվարի 4-ի երեկոյից ձյուն և մառախուղ է սպասվում

Փետրվարի 4-ի երեկոյից  ձյուն և մառախուղ է սպասվում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ին առանձին շրջաններում, 7-8-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-7-ին հանրապետության հովտային գոտում ցերեկը տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ արևմտյան` 4-6 մ/վրկ, փետրվարի 3-ին, 6-7-ին առանձին ատվածներում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով, 5-6-ի գիշերը նույնքանով կբարձրանա:

Երևանում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի ուշ երեկոյան, 5-ին, 8-ին սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի լույս 4-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է -7 աստիճան, լույս 5-ի գիշերը՝ -4։

Փետրվարի 6-7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 3-ի ցերեկը, 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---