Աղաջանյանի լիազորությունները դադարեցվել են![]() 3 փետրվարի 2023 - 14:27 AMT PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարեցվել են։ ԱԺ նախագահը ստորագրել է արձանագրությունը։ «Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները համարել դադարած», - ասվում է արձանագրության մեջ։ Հունվարի 27-ին հայտնի դարձավ, որ Աղաջանյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |