Կոպիրկին․ ՌԴ–ն շարունակում է եղբայրական Հայաստանի կողքին լինել 3 փետրվարի 2023 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որն աշխատանքային այցով Վայոց ձորում է, մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է, որ Ռուսաստանը շարունակում է եղբայրական Հայաստանի կողքին լինել։ «Չնայած նոր մարտահրավերներին, Ռուսաստանը շարունակում է եղբայրական Հայաստանի կողքին լինել»,-ասել է նա, հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստանի մարզերի հետ աշխատանքն ավելի խորացնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Մարզպետն իր հերթին ասել է․ «Անկախ նրանից, թե ով ինչ է ասում, մենք, մասնավորապես Վայոց Ձորի մարզը, շարունակում ենք Ռուսաստանի հետ լինել։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանը միշտ կաջակցի մեզ»,–ասել է Գրիգորյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |