ՆԳՆ․ 2022-ին ՀՀ-ում հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 24․4%-ով, սպանությունները նվազել են![]() 3 փետրվարի 2023 - 18:28 AMT PanARMENIAN.Net - 2022-ին ՀՀ-ում հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 24․4%-ով։ Այդ մասին ասվում է ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2022 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության վերաբերյալ զեկույցում, որը Ներքին գործերի նախարարության ոստիկանության կոլեգիայի նիստում ներկայացրել է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը։ Ընդ որում, 7367 դեպքից 3602-ը՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 997-ը՝ ծանր վիրավորանք հասցնելու, իսկ 743-ը՝ առավել լատենտային համարվող՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, և 173-ը՝ զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն է: Վարդանյանն արձանագրել է, որ գրանցված 37.612 դեպքի հիմնական մասը ոչ մեծ (56․6 %) և միջին ծանրության (27․6 %) հանցագործություններն են, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 84․2 %-ը: Ըստ հիմնական հանցատեսակների՝ աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության, ավազակության, կողոպուտի, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների դեպքերը: Միևնույն ժամանակ, նվազել են սպանության (առանց հանկարծամահության դեպքերի), սպանության փորձերի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, գողության, այդ թվում՝ բնակարանային գողության, յուրացման կամ վատնման և տրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերը: Տարվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 8 դեպք: Ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է 1245 (2021 թվականին՝ 943) միավոր զենք: 2022-ին 76․3 %-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը, դրան զուգընթաց՝ հայտնաբերվել են 94․9 %-ով ավելի թմրամիջոցների իրացման դեպքեր: Արձանագրվել է 4308 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է՝ 321, և մարմնական վնասվածքներ է ստացել 6155 անձ: Նախորդ տարվա համեմատությամբ պատահարների թիվը նվազել է 296-ով, զոհերինը՝ 47-ով, վիրավորներինը՝ 544-ով: 2022 թ. ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1802 (2021 թվականին՝ 1771) ծառայողական քննություն, ինչի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 709 (նախորդ տարի՝ 587) ծառայող: Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը 2023 թվականը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման տարի։ Նիստի ավարտին պարգևներ են շնորհվել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարվա լավագույն ստորաբաժանում» և «Տարվա լավագույն ծառայող» անվանակարգերի հաղթողներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |