ՀՀ-ում ամեն տարի քաղցկեղի 7700 նոր դեպք է գրանցվում 4 փետրվարի 2023 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ԱՀԿ տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի մոտ 10-12 մլն նոր դեպք և մոտ 9․6 մլն մահացության դեպք: Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այս տարվա կարգախոսն է՝ «Ապահովել ուռուցքաբանական ծառայությունների և պալիատիվ բուժօգնության հասանելիությունը», հայտնում է Առողջապահության նախարարությունը: Հայաստանում տարեկան քաղցկեղի 7700 նոր դեպք է գրանցվում։ Վիճակագրական տվյալների վերլուծության համաձայն` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, լյարդի, միզապարկի և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և վզիկի, իսկ վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել: Իրականացվող ծրագրերը․ 2019 թվականից քաղցկեղով պացիենտների ուռուցքաբանական վիրահատություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով։ Հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով պացիենտների համար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով` TERAGAM ճառագայթային սարքով և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով, իրականացվում է ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում: Հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները ևս իրականացվում են անվճար: Կարևորելով պալիատիվ բուժօգնության դերն ու նշանակությունը` Հայաստանում 2022 թվականին պալիատիվ բժշկական օգնության գծով պետական պատվեր է տեղադրվել մոտ 17 բժշկական հաստատություններում: 2022թ. դրությամբ` Երևանում և մարզերում պալիատիվ բուժօգնության ծառայություն են մատուցում մոտ 37 արտահիվանդանոցային և հիվանդանոցային հաստատություններ: 2021 թվականին ԱՆ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» բացվել է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կենտրոնը: 2022 թվականին ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացվել է միջազգային չափանիշներին համապատասխան նոր պալիատիվ ծառայության կլինիկա: Վաղ ախտորոշման հաջողված գործիքներից են ապացուցողական հենք ունեցող սքրինինգային ծրագրերը: Շարունակվում է 30-60 տարեկան կանանց շրջանում իրականացվել արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը` ՊԱՊ թեստի հետազոտությունները: 2021 թվականից մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը: Շարժական մամոգրաֆը տեղակայվել է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 8 քաղաքներում` սպասարկելով համապատասխան տարածաշրջանների 50-69 տարեկան կանանց: Ծրագրի մասնակիցների համար լրացուցիչ հետազոտությունները նույնպես իրականացվում են անվճար` «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» աջակցությամբ: 2022 թվականին փորձարարական կարգով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկայում և Գյումրու «Բեռլին պոլիկլինիկայում» ներդրվել է կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագիրը, որը կշարունակվի նաև այս տարի: Բարեհաջող շարունակվում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը, կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշմամբ I-III փուլ Her(+) պացիենտներին, անվճար տրամադրվում են շվեյցարական նոր սերնդի, թանկարժեք «Տրաստուզումաբ 600մգլ» դեղը` յուրաքանչյուրին ամբողջ բուժման համար անհրաժեշտ քանակով, ինչի շնորհիվ բարելավվել է նրանց կյանքի որակը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |