Ռուս քաղաքագետ․ ՌԴ-ն ուշադիր հետևելու է, թե ինչ է կատարվում ՀՀ-ում 4 փետրվարի 2023 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Ռուս քաղաքագետ Դմիտրի Տրենինը Երևանում «Հայաստանը և Ռուսաստան-Արևմուտք գլոբալ դիմակայությունը. 2022 թվականի արդյունքները» համաժողովի ժամանակ, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլի մասին, ասել է, որ Ռուսաստանը ուշադիր հետևելու է, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Նա նշել է, որ Հայաստանը դիտարկվում է որպես ինքնիշխան պետություն, որպես գործընկեր և դաշնակից, բայց Մոսկվայում ուշադիր հետևում են Հայաստանում կարծիքների տարբերությանը, տարատեսակ տատանումներին, գրում է Sputnik Արմենիան։ «Այո՛, ձգտում կա դիմել այլ հնարավոր դաշնակիցներին և հավանական գործընկերներին։ Դրանում ոչ մի դատապարտելի բան չկա, քանի որ իդեալական պայմաններում միջազգային հարաբերությունները ենթադրում են բոլորի հետ շփվելու և փոխգործակցելու հնարավորություն: Բայց կողմնորոշվելը շատ կարևոր է։ Անորոշությունն ամենասննդարար միջավայրն է տարբեր հակամարտությունների համար, և ցանկացած ընտրություն իր գինն ունի»,- նշել է փորձագետը։ Տրենինը կարծում է, որ Ռուսաստանն ուշադիր հետևելու է, թե ինչ է կատարվում Հայաստանում, բայց պետք է հասկանալ, որ ՌԴ-ն Խորհրդային Միությունը չէ, Ռուսական կայսրությունը չէ և չի պատրաստվում վերականգնել դրանք։ Ռուսաստանի պահվածքն այժմ այլ է լինելու։ Նա հավելել է, որ այս կամ այն շրջանի նշանակությունն այսօր Ռուսաստանի համար նույնը չէ, ինչ եղել է 150 տարի առաջ կամ ավելի վաղ։ Նա ասել է նաև, որ Ուկրաինայում Ռուսաստանի հիպոթետիկ պարտությունը լուրջ ապակայունացմամբ է սպառնում եվրասիական տարածքում և բազմաթիվ սառեցված հակամարտություններ կվերակենդանացնի։Նա ընդգծել է, որ որոշ հակամարտություններ, որոնք այսօր սառեցված են, բայց չեն լուծվել, օրինակ` նույն Աբխազիայի կամ Հարավային Օսիայի շուրջ, կարող են տեղից շարժվել և իրավիճակը կարող է զարգանալ նաև Հայաստանի շուրջ: «Հայաստանը և Ռուսաստան-Արևմուտք գլոբալ դիմակայությունը. 2022 թվականի արդյունքները» համաժողովը Երևանում կազմակերպել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |