ԵՊՀ նախկին ռեկտորի ընտանիքի անդամները հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

ԵՊՀ նախկին ռեկտորի ընտանիքի անդամները հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի դստրերն ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Արամ Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, հայտնում է «Հետքը»։

Դուստրերը և կինը դատախազություն են հրավիրվել բացատրություն տալու նպատակով, քանի որ նրանց անունով հաշվառված գույքը ևս հանդիսանում է բռնագանձման առարկա:

Արամ Սիմոնյանը 67 տարեկան հասակում մահացել է 2022թ. հունիսի 8-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---