Սիրիայում երկրաշարժից զոհված հայերից մեկը նաև ՀՀ քաղաքացի է![]() 6 փետրվարի 2023 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Երկրաշարժի հետևանքով Սիրիայում զոհված հայերից մեկը նաև ՀՀ քաղաքացի է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ «Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը՝ երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։ Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով վնասվել են նաև հայկական եկեղեցիներ։ Այդ մասին ասել է Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը՝ հայտնելով, որ Իսքենդերունի շրջանում Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին է վնասվել, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7․8 մագնիտուդով Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 04։17-ին, Ղազիանթեփի մոտակայքում, որն ավելի քան 1 մլն բնակչություն ունի: Ավելի քան 500 մարդ է մահացել։ Զոհերից մեկն ազգությամբ հայ է։ Սիրիայի տարածքում ամենազգալի ցնցումները գրանցվել են Հալեպում, Իդլիբում և Լաթաքիայում։ Սիրիայում ևս ավերածություններ են եղել, մոտ 250 զոհի թվում կան նաև հայեր։ Հալեպում` Ազիզիե թաղամասից 2 հայ է զոհվել՝ մայր և որդի, մեկը հիվանդանոցում է, իսկ մեկ անձ էլ փլատակների տակ է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |