Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտել են Գուրգեն Արսենյանի ելույթը 6 փետրվարի 2023 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ արձագանքելով Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի ելույթին և դատապարտելով այն։ Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին շրջանում ՀՀ պաշտոնական խոսույթում, մասնավորապես՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորների ելույթներում հաճախ են հնչում հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Արցախյան ազգային-ազատագրական պայքարի նշանակությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում: «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները, խստորեն դատապարտելով նման վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնում, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին: Ակնկալում ենք ՀՀ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների պաշտոնական արձագանքը: Հետագայում նման անպատասխանատու հայտարարությունները բացառելու նպատակով՝ կոչ ենք անում հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում: Համոզված ենք, որ հայկական երկու հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներին կարող ենք դիմակայել միայն Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարությունը ստորագրել են «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» խմբակցությունը, «Միասնական հայրենիք» խմբակցությունը, «Արդարություն» խմբակցությունը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունը և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունը։ ԱԺ-ում Լաչինի միջանցքի փակ լինելու վերաբերյալ ընդդիմության հրավիրած խորհրդարանական լսումներում իշխանական պատգամավորների միակ ներկայացուցիչ Գուրգեն Արսենյանն իր ելույթում ասել է, թե ուզում էր լսել քաղաքական մտքի գնահատական, բայց հոխորտանքներ է լսում։ «Մոռացե՞լ եք, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումն ինչի բերեց, ինչի առջև ենք հիմա կանգնած․․․Անընդհատ Ղարաբաղի 120,000 բնակիչ… ՀՀ 3 մլն բնակչի համար ենք պատասխանատու, պատասխանատու ենք մեր երկրի համար, առաջնահերթությունները ճիշտ դրեք»,- ասել է նա։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |