Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտ է 5000-ի 7 փետրվարի 2023 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժից զոհերի թիվն ընդհանուր առմամբ հասել է ավելի քան 4800-ի։ Ամբողջ գիշեր աղետի վայրերում շարունակվել են փրկարար աշխատանքները, հայտնում է BBC-ն։ Ըստ վերջին տվյալների, Թուրքիայում զոհերի թիվը հասել է 3381-ի, ևս 20,426 մարդ վնասվածքներ է ստացել։ Փլուզվել է 5775 շենք։ Երկրում մինչև փետրվարի 12-ը սուգ է հայտարարվել։ Սիրիայում զոհվել է 419 մարդ, 1000-ից ավելի վիրավոր կա։ Հզոր երկրաշարժին հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ քննարկվում է տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը։ Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։ Photo. Anadolu Agency/Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |