ՀՀ կժամանի Խորվաթիայի ԱԳ նախարարը 7 փետրվարի 2023 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին Հայաստան կժամանի Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը: Նա պաշտոնական այցով ՀՀ-ում կլինի փետրվարի 7-8-ին։ Փետրվարի 8-ին ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի նրանց մամուլի ասուլիսը: Այցի շրջանակում Խորվաթիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի և պաշտոնատար այլ անձանց հետ: Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ.-ին: 2019թ. հունիսի 7-ին Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Խորվաթիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): 2011թ.-ից Երևանում գործում է պատվո հյուպատոսի գրասենյակը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին Կլաարը հուսադրող է անվանել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկի մասին լուրը «ԵՄ–ն լիովին սատարում է բանակցային գործընթացին, որի նպատակը համապարփակ և կայուն կարգավորումն է»,–գրել է նա |