Fastex-ն 1-ին անգամ մասնակցում է ICE London ցուցահանդեսին 7 փետրվարի 2023 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Fastex ընկերությունը մասնակցում է խաղային և տեխնոլոգիական ոլորոտի ամենամասշտաբային ICE London ամենամյա ցուցահանդեսին: Փետրվարի 7-9-ը ExCeL London-ում տեղի է ունենալու ոլորտի ամենասպասված միջոցառումներից մեկը, որին առաջին անգամ իր մասնակցությունն է ունենալու նաև հայկական ծագմամբ առաջին բլոկչեյն էկոհամակարգը: Ցուցանդեսին ընկերությունը կներկայանա իր մի շարք պրոդուկտներով, ինչպիսիքն են՝ Fasttoken կրիպտոարժույթը, FastexVerse մետավերս տիրույթը, Fastex Exchange կրիպտոարժույթի փոխանակման հարթակը, ftNFT մարկետը, ինչպես նաև FastexChain բլոկչեյն հարթակը։ Վերջինս շուտով կմեկնարկի իր մեյննեթի գործարկման փուլը, որտեղ կարող եք ստանալ թոքեններ ձեռք բերելու հնարավորություն՝ դառնալով վավերացնող նախնական փուլում: Այս հարթակն առաջարկում է Web3 նորարարական լուծումներ, որոնք օգնում են արագացնել բիզնեսի կառավարման գործընթացը: ICE London-ին Fastex-ի մասնակցությունը համաշխարհային հարթակ դուրս գալու հիանալի հնարավորություն է: Այս խոստումնալից մեկնարկով էլ ընկերությունն ամրապնդելու է իր դիրքերն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային շուկայում: Միջոցառման շրջանակում ընկերության պրոդուկտներին ծանոթանալու համար կարելի է ամրագրել հանդիպում՝ և գտնել ընկերությանը N9-450 տաղավարում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |