Ամերիաբանկն ավելի քան 14 մլրդ դրամի բիզնես վարկ է տրամադրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում 7 փետրվարի 2023 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Վերջին երկու տարում Ամերիաբանկը վերականգնվող էներգիայի ոլորտում կատարել է բիզնեսի ավելի քան 14 մլրդ դրամի վարկավորում: Նշված ժամանակահատվածում վարկավորվել է կանաչ վարկերի չափանիշներին համապատասխանող ու վերականգնվող էներգիայի աղբյուրներով գործող 123 էլեկտրակայան։ Այս նախագծերի շնորհիվ տարեկան արտադրվում է մոտ 300 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը նպաստում է մոտ 120,000 տոննա ածխաթթու գազի արտանետումների ծավալների կրճատմանը: Վերականգնվող էներգետիկայի ոլորտում Բանկի կողմից կատարված ներդրումները ամփոփվել են «Եռակի լավագույնը» արշավի շրջանակում, որտեղ արևային էներգիայի կարևորության ու երկրի համար դրա ռազմավարական նշանակության մասին պատմում է Բանկի կորպորատիվ հաճախորդ, Shtigen Group հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը: Ամերիաբանկը 2022թ.-ին միջազգային առաջատար երեք ամսագրերի` The Banker-ի, Euromoney-ի և Global Finance-ի կողմից ճանաչվել է տարվա «Լավագույն բանկը» Հայաստանում, ինչի առթիվ էլ մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը` «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսով: Արշավը նվիրված է վերջին տարիներին Բանկի ձեռքբերումների հետևում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչև աշխատակիցներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |