Սիմոնյան. Հայաստանը չպետք է թույլ տա, որ Լաչինի միջանցքի փակ լինելը սովորական երևույթ դառնա

Սիմոնյան. Հայաստանը չպետք է թույլ տա, որ Լաչինի միջանցքի փակ լինելը սովորական երևույթ դառնա

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը չպետք է թույլ տա, որ Լաչինի միջանցքի փակ լինելը դառնա սովորական երևույթ։

«Միգուցե մեզ համար, մեր շրջանառության մեջ ինչ-որ չափով դա սովորական է դարձել, բայց աշխարհի համար դա չի կարող ու չի մնալու սովորական: Աշխարհում մեծ հաշվով կա կոնսենսուս` չհաշված մեկ–երկու կարծիք, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, որ միջանցքի բացման պատասխանատուներն են Ադրբեջանն ու ՌԴ–ն»,- ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Սիմոնյանը համոզված է, որ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվող փաստաթղթերն ու բանաձևերը, որոնք միջանցքը բացելու կոչեր են պարունակում, ամենևին էլ անօգուտ չեն։

«Դրանք շատ կարևոր փաստաթղթեր են ու ունենում են կոնկրետ հետևանքներ»,– ավելացրել է ԱԺ նախագահը։

Նա վստահեցրել է, որ Հայաստանը «ճակատամարտը» դիվանագիտական առումով բավական լավ է վարում։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 6-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---