Արսենյանի որդու նկատմամբ քրվարույթը կարճելու որոշում կա

Արսենյանի որդու նկատմամբ քրվարույթը կարճելու որոշում կա

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն կարճել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ որոշումը կայացվել է փետրվարի 7-ին, տեղեկացնում է Panorama.am-ը։

«Ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերված դանակը և կացնիկները սառը զենք չեն։ Հիմք ընդունելով այդ հանգամանքը՝ հանցակազմի բացակայության հիմքով վարույթը կարճվել է»,-ասել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 22։10-ին, ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայի և Բուզանդի փողոցի խաչմերուկում, սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին էին տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի՝ Գ․ Արսենյանին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---