Փոփոխվել են Ucom շարժական կապի ծառայության Level Up կանխավճարային սակագնային պլանների ամսավճարները 8 փետրվարի 2023 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Մարտի 2-ից Ucom շարժական կապի ծառայության Level Up կանխավճարային սակագնային պլանների նոր և առկա բաժանորդները կօգտվեն ծառայությունից փոփոխված ամսավճարով` պահպանելով ներառումների ամբողջական ծավալը։ Փոփոխությունն արվել է ցանցի շարունակական արդիականացման և մատուցվող ծառայությունների բարձր որակի պահպանման անհրաժեշտությունից։ Մասնավորապես Level Up 1700 և Level Up 1700 Մարզային կանխավճարային սակագնային պլանի բաժանորդներն այսուհետ կվճարեն ամսական 1800 դրամ նախկին 1700-ի փոխարեն։ Իսկ Level Up 2700, Level Up 4700 և Level Up 8700 կանխավճարային սակագնային պլանների օգտատերերը կստանան իրենց սակագնային պլաններով նախատեսված բոլոր ներառումները՝ ամսական վճարելով համապատասխանաբար 2900, 4900 և 8900 դրամ։ Բաժանորդային պայմանագրի անքակտելի մասը կազմող Ընդհանուր դրույթների ու պայմանների 17․7 կետով սահմանված է ինչպես բաժանորդային պայմանագրերում, այնպես էլ նշյալ «Ընդհանուր դրույթներ և պայմաններում» Ucom ՓԲԸ կողմից ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխությունների և լրացումների իրականացման իրավունքը։ Փոփոխությունները և լրացումները ուժի մեջ մտնելուց 7 (յոթ) օր առաջ հրապարակվում են Ucom ընկերության պաշտոնական կայքում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր |