ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են «Իրանի և ՀՀ մասնակցությամբ պլանավորվող հարձակման» մասին ադրբեջանական սուտը 9 փետրվարի 2023 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունից և ԱԱԾ-ից հերքել են «Իրանի և Հայաստանի մասնակցությամբ պլանավորվող հարձակման» մասին ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը, հայտնում է Արմենպրեսը։ «Դա բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են ՊՆ մամուլի քարտուղարը և ԱԱԾ տնօրենի խորհրդականը: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, թե իբր «ՀՀ-ն և Իրանը պատրաստվում են հարձակման անցնել Լաչինի և Կուբաթլուի ուղղությամբ»։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվության, գործողությանն իբր մասնակցելու է Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի 30 հոգանոց դիվերսիոն խումբը, կազմված էթնիկ ադրբեջանցիներից։ Նրանք, իբր, Սյունիքում համատեղ նախապատրաստական աշխատանք են տանում ՀՀ ՊՆ հետախուզական վարչության և ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |