ԱՀ դատախազություն․ Պատերազմից քաղաքացու գույքային վնասը գնահատվել է 400,000 դրամ, վճարվել` 4 մլն դրամ![]() 9 փետրվարի 2023 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Արցախում պատերազմի հետևանքով քաղաքացու կրած գույքային վնասը գնահատվել է 400 հազար դրամ, սակայն վճարվել է 4 միլիոն դրամի չափով աջակցություն, հայտնում է ԱՀ դատախազությունը։ Երկրի նյութական վնասների հարցերի կոմիտեից ԱՀ դատախազությանը 2022-ի փետրվարի 7- ին հաղորդվել էր, որ «2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության միջոցառման» շրջանակներում քաղաքացի Է.Խ.-ի կողմից տեղեկություններ էին ներկայացվել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե պատերազմի հետևանքով 400 հազար դրամի չափով գույքային վնաս կրելու վերաբերյալ, որի հիման վրա կազմված հայտի քննարկման արդյունքում համապատասխան պետական հանձնաժողովի որոշման հիման վրա Է.Խ.-ին տրվել է 4 միլիոն դրամի չափով դրամական աջակցություն: Նկարագրված դեպքի հանգամանքները և պատճառները պարզելու համար հիշյալ հաղորդումն ուղարկվել է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար: Դատախազության տարածած մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Նյութական վնասների հարցերի կոմիտեից անցած տարվա փետրվարի 7-ին հաղորդվել էր նաև, որ «2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության միջոցառման» շրջանակներում «Ա-ն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ԱՀ ներդրումային հիմնադրամի հանդեպ ունենալով իր գործունեության համար ստացված և չվերադարձված՝ 28 միլիոն դրամի չափով պարտավորություն, ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացրել պատերազմի հետևանքով ավելի քան 27 մլն դրամի չափով վնաս կրելու վերաբերյալ տեղեկություններ և պետական հանձնաժողովի որոշման հիման վրա որպես աջակցություն ստացել 5 մլն դրամի չափով կանխիկ գումար, ինչպես նաև ավելի քան 9 մլն դրամի չափով մուրհակ: Հիշյալ հաղորդումը ԱՀ դատախազության կողմից ուղարկվել է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |