Աբրահամյան. Ադրբեջանական «արտահոսքից» վատ հոտ է գալիս![]() 9 փետրվարի 2023 - 13:55 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով այն փաստին, որ Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հիմնական քարոզչական ռեսուրսներից մեկը «արտահոսք» է տարածել, թե Հայաստանն Իրանի հետ Սյունիքի հատվածից համատեղ պատրաստվում է ռազմական օպերացիա իրականացնել Ադրբեջանի դեմ, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ադրբեջանական «արտահոսքից» վատ հոտ է գալիս։ «Այս «հարձակման» հիմքում դնելով մի շարք անտրամաբանական դրդապատճառներ, Ադրբեջանում եզրակացրել են, թե Հայաստանում ու Իրանում փորձում են օգտվել Թուրքիայում ստեղծված ծանր իրավիճակից: Եթե նույնիսկ այս հրապարակումը զուտ քարոզչական նպատակներ է հետապնդում, ապա վատ չէր լինի առաջնագծում լրացուցիչ միջոցառումներ իրականացնել, որովհետև ադրբեջանական «արտահոսքից» վատ հոտ է գալիս և պետք է օգտագործել բոլոր հնարավորություններն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրությունը կանխելու համար»,-ասվում է գրառման մեջ։ Պաշտպանության նախարարությունից և ԱԱԾ-ից հերքել են «Իրանի և Հայաստանի մասնակցությամբ պլանավորվող հարձակման» մասին ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը` այն բացառիկ սուտ անվանելով։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվության, գործողությանն իբր մասնակցելու է Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի 30 հոգանոց դիվերսիոն խումբը, կազմված էթնիկ ադրբեջանցիներից։ Նրանք, իբր, Սյունիքում համատեղ նախապատրաստական աշխատանք են տանում ՀՀ ՊՆ հետախուզական վարչության և ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |