Վարչապետ․ Հնարավոր է՝ մինչև ձմեռային զորակոչ կանանց զինծառայությունը հասանելի լինի

Վարչապետ․ Հնարավոր է՝ մինչև ձմեռային զորակոչ կանանց զինծառայությունը հասանելի լինի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ, հնարավոր է՝ մինչև ձմեռային զորակոչ կանանց զինծառայության հնարավորությունն արդեն հասանելի լինի։

Նշվել է, որ կանայք կամավորության սկզբունքով կկարողանան 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնել՝ հետո «Պաշտպան հայրենյաց» ծրագրի տրամաբանությամբ անցնել ավելի երկարաժամկետ ծառայության և բարձր վարձատրություն ստանալ։

«Հավանաբար մինչև գալիք ձմեռային զորակոչ դրա հնարավորությունը հասանելի կլինի․․․ Պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի և, կարծես, արդեն մտնում ենք գործնական փուլ»,-հավելել է վարչապետը։

Նա նաև տեղեկացրել է, որ ծառայության անցնող կանանց համար նախատեսվում է ունենալ հնարավորինս նոր կամ թարմ ենթակառուցվածքներ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---