Ատեստավորում անցած զինծառայողի աշխատավարձը կհասնի 422,000 դրամի

Ատեստավորում անցած զինծառայողի աշխատավարձը կհասնի 422,000 դրամի

PanARMENIAN.Net - Ատեստավորում անցած շարքային զինծառայողի աշխատավարձը կհասնի 422,000 դրամի՝ մարտական հերթապահության համար հավելավճարի հետ միասին։ Գործադիրը հաստատել է ատեստավորման կարգը։

Ներկայացնելով նախագիծը՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատումը, ինչպես նաև ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը։

Նա հայտնել է, որ թեստային առաջադրանքը կազմված կլինի 50 հարցից, իսկ ատեստավորված կհամարվի այն զինծառայողը, որ ճիշտ կպատասխանի առնվազն 35 հարցի և առնվազն «լավ» գնահատական կստանա ֆիզիկական, կրակային և շարային պատրաստությունից։

Ատեստավորումը կիրականացվի 5 կենտրոնում, կձևավորվի 10 հանձնաժողով։

Փաշինյանը հավելել է, որ ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ այն մարդիկ, որոնք կրում են զինվորական համազգեստ, համապատասխանում են շատ կոնկրետ չափանիշների։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---