Ռյաբկով․ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման գաղափարից չենք հրաժարվել![]() 9 փետրվարի 2023 - 18:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, Մոսկվան չի հրաժարվել ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափարից։ Նա հավելել է, որ հարցը մշակման փուլում է, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք այդ գաղափարից չենք հրաժարվում։ Մենք ուզում ենք առավելագույնս օգտագործել այն ռեսուրսները, որոնց տիրապետում ենք՝ հարթակներ տրամադրելու և կայունացմանը միտված առկա պայմանավորվածությունների առաջմղման ձևաչափի առումով, առկա պայմանավորվածությունների շրջանակում դեպի կայունացում հետագա առաջխաղացման նպատակով»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը: ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի նախորդ եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին Աստանայում։ 2022-ի դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը ՀՀ-ն չի մասնակցել՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով։ Փետրվարի 8-ին Միրզոյանը հայտարարել է, որ հայկական կողմը չի չեղարկել Մոսկվայում հանդիպումը, այլ հետաձգել է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |