Բադասյան. Քաղաքացիների հայտարարագրերը գաղտնի են լինելու![]() 9 փետրվարի 2023 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը, ասել է, որ քաղաքացիների կողմից ներկայացվող հայտարարագրերը գաղտնի են լինելու։ «Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման առնչությամբ ՊԵԿ-ն այժմ աշխատում է էլեկտրոնային համակարգը քաղաքացիների համար հարմարավետ դարձնելու ուղղությամբ։ Այնպես ենք անում, որ քաղաքացին անհանգստանալու կամ լրացուցիչ տեղեկություններ, փաստաթղթեր հավաքելու կարիք չունենա»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։ Բադասյանի խոսքով` այն, ինչ էլեկտրոնային բազաներում կա, քաղաքացին դա է հաստատելու, և եթե լրացուցիչ տեղեկություններ էլ ունի, նաև դրանք է մուտքագրելու համակարգ։ 2022 թ. նոյեմբերի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ առաջարկում են 2023-ից սկսած` երեք տարիների ընթացքում ՀՀ բոլոր ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգ ներդնել։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |