Հայաստանի ոստիկանությունը փորձել է խոչընդոտել երթը դեպի ԱՄՆ դեսպանատուն21 ապրիլի 2009 - 16:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը փորձել է խոչընդոտել «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած երթը դեպի Երեւանում ԱՄՆ դեսպանատուն: Մայորի կոչումով ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ երթի անցկացման համար համապատասխան թույլտվություն չկա, եւ բացի դրանից, ցուցարարնեն իրենց գործողություններով կարող են խախտել հասարակական կարգը եւ խանգարել քաղաքային երթեւեկությունը: Ակցիայի մասնակիցների նախաձեռնող խումբը, հիմնվելով գոյություն ունեցող օրենսդրության վրա, պնդում էր առանց հատուկ թույլտվության նման ակցիաներ կազմակերպելու իր իրավունքը: Փոխզիջման գնացին այն ժամանակ, երբ հատուկ ոստիկանության ներկայացուցիչների համար անցկացված վերահաշվարկի արդյունքում պարզվեց, որ երթի մասնակիցների թիվն անցնում է 50-ից, եւ հայտարարվեց, որ շարժումը կիրականացվի միայն մայթերով: Երթը սկսվեց 40 րոպե ուշացումով:«Ժառանգություն» կուսակցության երթը նվիրված է Հայոց ցեղասպանության 94-ամյա տարելիցին: Ակցիայի մասնակիցները մտադիր են ԱՄՆ դեսպանատան աշխատողներին հանձնել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային ուղղված նամակը, որում կոչ է արվում ամերիկյան նախագահին կատարել իր նախընտրական խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որն իրականցվել է թուրքական իշխանությունների կողմից 1915-1923թթ.: Օսմանյան կայսրության 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ 20 երկրներ, որոնց թվում են Արգենտինան, Բելգիան, Վատիկանը, Վենեսուելան, Գերմանիան, Հունաստանը, Կանադան, Կիպրոսը, Լիբանանը, Լիտվիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սլովակիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, Չիլին, Շվեյցարիան: Օսմանյան կայսրությունում 1915-1917թթ. Հայոց ցեղասպանության փաստը 1987-ի հուլիսի 18-ին ընդունած բանաձեւով ճանաչել է Եվրախորհրդարանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | CSI-ն ՄՕԿ-ին կոչ է արգելել Ադրբեջանի մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին ՄՕԿ-ը պետք է կիրառի Ադրբեջանի նկատմամբ այն չափանիշը, որը կիրառում է ՌԴ և Բելառուսի մարզիկների հանդեպ IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված |