Դեսպան․ Իրանը դեմ չէ ԵՄ առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին![]() 10 փետրվարի 2023 - 11:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, «Հայաստան-Իրան հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» խորագրով աշխատաժողովի շրջանակում պատասխանելով լրագրողի հարցին, ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայմանը Իրանը դեմ չէ: «Այլ երկրները կարող են իրենց նպաստը բերել տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման առումով»,- նկատել է դեսպանը, հայտնում է Արմենպրեսը։ Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խնդիրների լուծմանը՝ այն կարող է ապահովել անվտանգությունն ու խաղաղությունը, որը հիմնված կլինի երկխոսության և քննարկումների վրա: ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են քաղաքացիական նոր առաքելության գործուղումը Հայաստան 2 տարով, որը կոչված է «նպաստելու կարգավորմանը Կովկասում»։ Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահություն ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր: Եվրամիության առաքելությունը Հայաստանում կմեկնարկի իր գործունեությունը փետրվարի 20-ին։ Եվրամիության դիտորդները, թվով 40 հոգի, որոնց ժամանակավոր առաքելությունը հոկտեմբերի 17-ին տեղակայվել էր Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակը դիտարկելու, վերլուծելու և զեկուցելու նպատակով, ժամանակավոր էր և ավարտել է գործունեությունը դեկտեմբերի 20-ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |