ԵԽ պատգամավորներն Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը ՀՀ-ից![]() 10 փետրվարի 2023 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից։ Այս մասին ասված է կառույցի հրապարակած`Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունները վերանայող նոր զեկույցում։ Նոր զեկույցում ԵԽ պատգամավորները խստորեն դատապարտում են 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա լայնածավալ ռազմական հարձակումը, որը խախտել է խաղաղության հասնելու համար նախկինում ձեռնարկված փորձերը և հանգեցրել ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմանը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Վերջին ագրեսիան ուղղակի կապ չունի ԼՂ-ի շուրջ երկարաժամկետ հակամարտության հետ, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից»,– ասված է զեկույցում։ Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև ՀՀ և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագրին։ Ասվում է, որ դրանում պետք է նշվի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ «Այն պետք է երաշխավորի նաև Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ: Փաստաթղթում գովաբանվում է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը, որի արդյունքում ՀՀ-ն դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար: Զեկույցը հորդորում է երկու երկրների կառավարություններին աշխատել համապարփակ և փոխընդունելի խաղաղության պայմանագրի շուրջ, իսկ ԵՄ-ին հորդորում է շարունակաբար ներգրավվել, միջնորդել ու արդյունավետ կերպով նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ողջունվում է 2021-ի մարտին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելն ու այն իրականացնելու` Հայաստանի հանձնառությունը։ Զեկույցում նշվում է նաև հանցավորության և կոռուպցիայի դեմ Հայաստանի պայքարի մասին, այն խրախուսում է կառավարությանը շարունակել բարեփոխումները՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության և դատական անկախության համար՝ չնայած միջազգային բարդ համատեքստին և այն մարտահրավերներին, որոնց բախվել է Հայաստանը: Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունել են նաև Հայաստանում լրատվամիջոցների ազատության առումով բարելավումները, սակայն հավելել են, որ երկրի մեդիա միջավայրը դեռևս բևեռացված է։ ԵԽ պատգամավորներն իրենց մտահոգությունն են հայտնել լրագրողների նկատմամբ ատելության խոսքի և ֆիզիկական բռնության դեպքերով։ ԵԽ պատգամավորները կոչ են արել ջանքեր գործադրել՝ երկրի մեդիա ոլորտի բազմազանության և մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ: ԵԽ պատգամավորները նշել են, որ ոչ մի միջոց չպետք է հանգեցնի լրագրողների կամ խոսքի ազատության սահմանափակումների։ «ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին զեկույցը ևս մեկ անգամ վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության ուղղությամբ Եվրոպական խորհրդարանի հանձնառությունը և մի շարք կարևոր ոլորտներում Հայաստանի ու ԵՄ-ի համագործակցությանը։ Որպես այս ուղղությամբ կարևոր քայլ՝ մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը և Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում երաշխավորել գրեթե 2 ամիս արգելափակված Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը»,- քվեարկությունից հետո ասել է զեկուցող Անդրեյ Կովաչևը։ Զեկույցն ընդունվել է 55 կողմ, 5 ձեռնպահ ձայներով: Հանձնաժողովի քվեարկությունից հետո տեքստն ամբողջությամբ կներկայացվի Եվրախորհրդարանի հաստատմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |