Համահայկական ամառային ութերորդ խաղերը կբացվեն Գյումրիում![]() 10 փետրվարի 2023 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Համահայկական ամառային ութերորդ խաղերը կանցկացվեն օգոստոսին, բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի ընդլայնված կազմով առաջին նիստը: Խաղերի փակման արարողությունը նախատեսվում է անցկացնել Երևանում: 17 մարզաձևի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է խաղերի անցկացման ժամանակացույցն ու առաջիկա ծրագրերը: Արայիկ Հարությունյանը կարևորել է գերատեսչությունների միջև փոխկապակցված աշխատանքը և այդ առումով ընդգծել յուրաքանչյուր կառույցի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: Համահայկական խաղերը սպորտային իրադարձություն է, որն անցկացվում է չորս տարին մեկ։ Մրցումներն անցկացվում են ինչպես անհատական, այնպես էլ թիմային մարզաձևերում։ Համահայկական խաղերը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ունեն հայկական անձնագիր (անկախ ազգությունից) և այլ երկրների այն քաղաքացիների համար, ովքեր ունեն հայկական ծագում։ Համահայկական Առաջին խաղերն անցկացվել են 1999 թվականին։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |