ՌԴ-ն կողջունի Երևանի, Բաքվի և Թբիլիսիի եռակողմ երկխոսությունը, եթե Արևմուտքը բացասաբար չազդի![]() 10 փետրվարի 2023 - 17:47 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կողջունի Երևանի, Բաքվի և Թբիլիսիի եռակողմ երկխոսությունը, եթե այն չենթարկվի Արևմուտքի ապակառուցողական ազդեցությանը։ «Եթե Բաքվի, Երևանի և Թբիլիսիի եռակողմ երկխոսությունը նպաստի Անդրկովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապա մենք կարող ենք միայն ողջունել։ Իսկ եթե այս նախաձեռնության հետևում ինչ-որ կերպ երևում են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա դա այլ պատմություն է», - ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու համար և առաջարկում է Թբիլիսին որպես բանակցությունների հարթակ։ 2022-ի հուլիսին Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումը։ Վրաստանի միջնորդությամբ 2021-ի հունիսին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 գերու, իսկ Երևանը Բաքու է ուղարկել ականապատ դաշտերի քարտեզներ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |