Դատախազություն. Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու միջոցներ են ձեռնարկվել11 փետրվարի 2023 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Այդ մասին հայտնել են գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Panorama.am-ը։ «Դատախազությունը հանձնարարել է վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հետախուզում հայտարարելու հետ կապված միջոցներ ձեռնարկվեն»,- ասել են Դատախազությունից։ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` նրա հանձնարարությամբ բնակարաններ են հատկացվել համակարգի զինծառայող չհանդիսացող, հաշվառման մեջ չգտնվող, ցուցակներում ուշ ընդգրկված 26 անձի, հարուցվել է քրեական հետապնդում: Վիգեն Սարգսյանն արձագանքել է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը՝ նշելով, որ դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդման դրսևորում, և նողկալի է։ «Հրապարակե՛ք բնակարաններ ստացածների ցանկն` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: Նողկալի է»,-գրել է նա։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել |