Սիրիայում ՀՀ հյուպատոսության խորհրդականն այցելել է հայ համայնքային կենտրոններում ապաստանածներին11 փետրվարի 2023 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանն այցելել է Հալեպի հայ համայնքային կենտրոններում ապաստանած քաղաքացիներին։ Այդ մասին հայտնում է Սիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։ Ավելի վաղ Բադալյանը նաև այցելել էր Ալ-Շաար շրջան, որտեղ որոնողական աշխատանքներ է իրականացնում Հայաստանից ժամանած փրկարարների խումբը։ Նա զրուցել էր Իրանի փրկարարական խմբի գլխավոր համակարգողի հետ, ով բարձր էր գնահատել հայ մասնագետների հետ համագործակցությունը` արժևորելով նրանց մասնագիտական բարձր որակները։ ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել |