Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով 13 հայ է մահացել13 փետրվարի 2023 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում և Թուրքիայում տեղի ունցեած ավերիչ երկրաշարժերի հետևանքով 13 հայ է մահացել։ Այդ մասին հայտնել է Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։ Նրա տվյալներով Սիրիայում երկու մարդ է մահացել մայր ու որդի Միրնա Մինասյան–Թենեքեջյանը և Ալբերտ Թենեքեջյանը, գրում է Sputnik Արմենիան։ Ալեքսանյանը հավելել է, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում 4 զոհ կա Սանիթ Թաբաշը, Աիդա Թաբաշը և Ալեքս Թաբաշը, ինչպես նաև Մարիամ Քարատաշը։ Ալեքսանդրետում էլ մահացել է Պայծառ Սիլահլին ու ևս մեկ ընտանիք Դշխուն Մեսրոպյանն ու նրա դուստրը Արմիկը, որդին Մեսրոպը։ Զոհեր կան նաև Անտիոքում Անտուան Հորոսը, Տիգրանակերտում Զիլան Տիգրիսը, Ադիյամանում` Աոննա Կարոլինա Կապը։ «Մենք այլ տվյալներ էլ ունենք, բայց դրանք այժմ ճշգրտում ենք ու կհայտնենք, եթե հաստատվեն»,– ընդգծել է Ալեքսանյանը։ Նա ավելացրել է, որ և Սիրիայի, և Թուրքիայի հայ համայնքներում նաև տուժածներ կան, սակայն դեռևս հստակ թվեր չեն նշվում։ Կատարվում է համայնքային կառույցների և եկեղեցու կորուստների հաշվառում: ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։ Photo. AFP via Getty Images Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |