Խանդանյան․ ՀՀ-ն աշխատում է Ադրբեջանի առաջարկների վրա13 փետրվարի 2023 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, նշելով, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանը վերջերս նոր առաջարկներ է փոխանցել հայկական կողմին, ասել է, որ ՀՀ-ն աշխատում է այդ առաջարկների վրա։ «Երբ պատրաստ լինեն մեր առաջարկները, կուղարկվեն Ադրբեջան», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի այցին Հայաստան՝ Խանդանյանն ասել է, թե այցի շրջանակում քննարկման թեման եղել է Լաչինի միջանցքի ապաշրջափակումը, սահմանային անվտանգության ապահովումը։ «ՀՀ կառավարության ներկայացուցիչները հենց այդ հարցերն են քննարկել ռուսաստանցի համանախագահի հետ, սա համանախագահի հերթական այցն էր Հայաստան, արդյունքներն ավելի մեծ պատկերի մեջ պետք է տեսնել», - ընդգծել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ Նա նշել է, թե Լաչինի միջանցքը պետք է անխափան գործի։ «Լաչինի միջանցքի վերահսկողությունը պետք է սահմանի Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, իսկ անվտանգությունն ապահովվի Ադրբեջանի կողմից», - հավելել է Խանդանյանը։ Փետրվարի 8-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները որոշ հարցերում։ «10 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի առաջարկները։ Ըստ էության, քննարկման փուլում ենք։ Սա ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը մեծ հաշվով կանգ չի առել, մեկնաբանությունները և առաջարկները շարունակվել են փոխանակվել, և այժմ մենք հանդես կգանք մեր նոր մեկնաբանություններով՝ ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա»,- ասել է նա։ Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ Երևանում հանդիպմանը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |