2022-ին ՀՀ քաղաքացիության համար ավելի քան 25,000 մարդ է դիմել13 փետրվարի 2023 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում աճել է հայրենադարձության տեմպը՝ 2022-ին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ավելի քան 25,000 մարդ։ 2022 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել մոտ 15 հազար մարդ։ «Վերջին տարիներին հայրենադարձության տեմպն աճել է, ինչը շատ ուրախալի է։ Քաղաքացիություն ստանալու համար դիմողների թվի այս ցուցանիշը 1991 թվականից ի վեր ամենամեծն է»,– ասել է Ալեքսանյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նա շեշտել է, որ վերջին 3-4 տարում աշխարհի 40-45 երկրից դիմել են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար, վերադարձել Հայաստան և մշտական բնակություն հաստատել։ Նա ընդգծել է, որ հայրենադարձության ակտիվացումն ու խթանումը մի շարք կարևոր խնդիրներ է լուծում, դրանք են` դեմոգրաֆիական իրավիճակի շտկումը, Հայաստանի մոդեռնիզացումը, հայրենիքում սփյուռքի ներուժի կիրառումը, ինչպես նաև սոցիալ–տնտեսական իրավիճակով պայմանավորված ներդրումների խթանումը։ Ըստ Ալեքսանյանի` հայրենադարձության շնորհիվ լուծվում է նաև հայապահպանության խնդիրը, քանի որ օտար երկրներում ձուլման վտանգ կա։ Նրա խոսքով` հայրենադարձների խնդիրները չեն ավարտվում միայն հայրենիք տեղափոխվելով և քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ստանալով։ Հաճախ պետական լիազոր մարմնին դիմելիս խնդիրներ են առաջանում երեխաներին դպրոցներում, մանկապարտեզներում տեղավորելիս, աշխատանք փնտրելիս, մաքսային գոտիով անձնական իրերի տեղափոխման հարցի ժամանակ և այլն։ Խնդիրների լուծման առումով Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը համագործակցում է պետական բոլոր օղակների, ինչպես նաև հասարակական դաշտում աշխատող կազմակերպությունների հետ։ 2023-ի հունվար ամսվա ընթացքում Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակին հայրենադարձության և ինտեգրման հարցերով դիմել է մոտ 300 մարդ։ Հայրենադարձության գրասենյակը 2022-ին ստացել է մոտ 10,000 դիմում հայրենադարձության տարբեր փուլերին վերաբերող։ Ալեքսանյանի պնդմամբ գրասենյակի պատմության մեջ դա աննախադեպ ցուցանիշ է, և այն այս տարի էլ շարունակվելու տենդենց ունի։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |