Վիվա-ՄՏՍ. Օրթեզավորում՝ վիրավորումից հետո![]() 13 փետրվարի 2023 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Վիրավորում ստացած զինվորներին առօրյա կյանքի հուն վերադարձնելու նպատակով Վիվա-ՄՏՍ-ն ու «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությունն ավելի քան մեկ տարի օրթեզավորման ծրագիր են իրականացնում: Սյունեցի Արմենը հայրենասիրության և ընկերասիրության՝ իր բնորոշումն ու ընկալումն ունի: Վիրավորումից հետո 26-ամյա երիտասարդի կյանքը բաժանվել է երկու մասի: Հասկացել է, որ հաղթանակներն անհրաժեշտ են ոչ միայն մարտի դաշտում, այլև՝ առօրյա կյանքում: Իր համար կարևոր հաղթանակ է համարում ոտքի կանգնելը, ընտանիք կազմելն ու առաջնեկ դստերը Մետաքսե անունով կոչելը: Արմենը սիրում է կյանքն ու հայրենիքը, հպարտանում, որ իր անունը հային է խորհրդանշում: «Ինձ համար մի կարևոր արժեք կա. պետք ա լիարժեք իրար սիրենք ու հարգենք: Մենք ժողովուրդ չենք, մենք ազգ ենք: Պետք է մեր հայ ազգը կանգնած լինի մեր զինվորի կողքին: Դա մեր ամենամեծ փրկությունը կլինի էս օրհասական պահին: Հենց որ ամեն մեկս մեր գործով զբաղվի, թե՛ մեր պետությանը, թե՛ մեր զինվորին շատ կօգնի: 2016 թվականին, երբ զինվորական ծառայությունս ավարտել եմ, եկել եմ ծանոթացել իմ կնոջ հետ: Էն ժամանակ դեռ կինս չէր: Հետո ինչ-որ հանգամանքներ կային, որ խանգարում էին ամուսնանանք: Հետո եկավ մի պահ, որ վիրավորում ստացա: Էդ ժամանակ մենք չէինք շփվում, բայց աչքերս բացեցի ու տեսա, որ կողքիս կանգնած է»,-ասել է Արմեն Հարությունյանը: Oրթեզավորման ծրագիրը կարևոր է ողնուղեղային, գլխուղեղային, վերին և ստորին վերջույթների վնասվածքով զինվորների վերականգնողական բուժման ժամանակ, հետվնասվածքային բարդությունները կանխելու համար: Արմենն այդ ծրագրի բուժառուներից մեկն է: Արդեն չորս ամիս ժամանակակից օրթեզ է կրում: Դրանք, ի տարբերություն ստատիկ օրթեզների, չեն սահմանափակում շարժումները, ծանր չեն, մեխանիկական հոդավորման ու ճիշտ կառուցվածքի շնորհիվ` դինամիկ են և ֆունկցիոնալ: Քայլքի ժամանակ կարող են ճիշտ ֆիքսել հենումները և ապահովել ազատ տեղաշարժը: Արմենը չի սիրում խոսել վիրավորում ստանալու մանրամասների մասին: Գիտի, որ շատերն են իր նման անվասայլակից անցել հենակների, հետո՝ քայլակի, ձեռնափայտի, ապա՝ սկսել քայլել օրթեզի օգնությամբ: Կարևորն իր գնահատմամբ՝ ուժեղ լինել, չհուսահատվել, սահմանել նպատակ, առաջ շարժվել և չշեղվել դրանից: Երիտասարդն իր առջև հերթական նպատակն է դրել. նոր մասնագիտություն ձեռք բերել: Սովորում է՝ գրաֆիկ դիզայներ լինելու հեռանկարը իրականություն դարձնելու համար: Օրթեզավորման հիմնական գործառույթն անատոմիական ճիշտ դիրքի ֆիքսումն է՝ վնասված հոդի և վերջույթների ծանրաբեռնվածության թեթևացման, ֆիքսման, ակտիվացման և ուղղման համար: Այդ ամենը թույլ է տալիս նվազեցնել ողնաշարի և մարմնի բոլոր հոդերի ծանրաբեռնվածությունը, կանխել մկանային համակարգի գերլարվածությունը: Միաժամանակ, ստորին վերջույթում խնդիրների դեպքում՝ օրթեզները նպաստում են ճիշտ բիոմեխանիկայի վերականգնմանն ու քայլքի ծրագրի առաջընթացին, ինչպես նաև ձեռքերի ֆունկցիոնալության վերականգնմանը: 2021 թվականին մեկնարկած եռամյա ծրագրի համար, գործընկեր «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությանը Վիվա-ՄՏՍ-ը տրամադրել է 120 մլն դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |