Վոլոդինը՝ ԼՂ կարգավորման մասին․ Եվրոպական ինստիտուտների ուղղությամբ հայտարարություններ անողները կարող են կորցնել երկիրը

Վոլոդինը՝ ԼՂ կարգավորման մասին․ Եվրոպական ինստիտուտների ուղղությամբ հայտարարություններ անողները կարող են կորցնել երկիրը

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի ներգրավումը Լեռնային Ղարաբաղում կարգավորման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի։ Նա կոչ է արել առաջնորդվել ԼՂ-ում կարգավորման վերաբերյալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների որոշումներով, իրագործել դրանք։

«Իսկ ովքեր հայտարարություններ են անում եվրոպական ինստիտուտների ուղղությամբ, կարող են ուղղակի կորցնել երկիրը»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եվրախորհրդարանին դիմելուց և ինչ-ինչ հարցերի լուծման մեջ այդ մարմինը ներքաշելուց առաջ, պետք է պատասխանել հետևյալ հարցին՝ իսկ ի՞նչ սուր հարց կամ իրավիճակ է հանգուցալուծվել Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ մասնակցությամբ։ Այդպիսի օրինակ չկա»,- ասել է Վոլոդինը։

Նա նշել է նաև, որ եվրոպական կառույցները չխանգարեցին Բելգրադի ռմբակոծություններին։

«Ուստի, ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին, պետք է 10 անգամ մտածեն և ծանրութեթև անեն, թե ինչիով դա կարող է ավարտվել նույն Ուկրաինայի, Հարավսլավիայի, այլ երկրների օրինակով։ Ով խաղաղություն է ցանկանում, իրավիճակի կարգավորում է ցանկանում, պետք է ուղղակի հեռու մնա այդ կվազի խորհրդարաններից՝ և ԵԽԽՎ-ից, և Եվրախորհրդարանից, այլ հստակ հասկանա, որ այդ կառույցների ներգրավումը կսրի իրավիճակը, նորանոր խնդիրներ կստեղծի։ Եվ եթե դա անում են, ապա պետք է պատասխանատու լինեն հետևանքների համար»,-ասել է Վոլոդինը։

Գաֆարովան իր հերթին ընդգծել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը Լեռնային Ղարաբաղում կարգավորման գործում։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---