Չարչյանի խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը. Մեղադրանքը չի ընդունում![]() 14 փետրվարի 2023 - 12:12 AMT PanARMENIAN.Net - «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, անդրադառնալով իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքին՝ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար, հայտնել է, որ Չարչյանը չի ընդունել ներկայացված մեղադրանքը, գրում է Aysor.am-ը։ Փաստաբանը հավելել է, որ Չարչյանը որակել է այն ակնհայտ անհիմն ու անօրինական: Մեղադրանքն Արմեն Չարչյանին ներկայացվել է «ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն տալու» համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |