«Համմերի» վարորդի կողմից խուլիգանության դեպքով ծառայողական քննություն է նշանակվել․ Վարորդը կալանավորվել է14 փետրվարի 2023 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության hրապարակում «Համմերի» վարորդի կողմից խուլիգանության դեպքով ոստիկանության գործողություններն ուսւմնասիրելու նպատակով ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին տեղեկացրել են ոստիկանությունից, գրում է «Փաստինֆոն»։ Սոցցանցերում քննարկվում էին ոստիկանական գործողությունները` հարցադրումներ հնչեցնելով, թե որքանո՞վ է նպատակահարմար եղել կրակել մեքենայի ուղղությամբ։ «Համմեր» մակնիշի ավտոմեքենայով խուլիգանություն կատարած 25-ամյա երիտասարդը կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը, հայտնում է «Փաստինֆոն»։ Փետրվարի 10-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության Հրապարակում «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, հասարակական կարգը առերևույթ խախտելով, մեքենան վարել է ոստիկանների և քացաքացիների ուղղությամբ; Մեքենայի ընթացքը կանգնեցնելու համար գործադրվել է հրազեն՝ անվադողերի ուղղությամբ, ավելի ուշ վարորդը թողել է մեքենան և դիմել փախուստի։ Վարորդը պարեկներից գումար էր ուզել՝ մեքենան լիցքավորելու համար, այնուհետև սկսել էր անկանոն վարել Հանրապետության հրապարակում։ Իրավապահները պարզել են, որ ավտոմեքենայի ղեկին Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանն է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ), 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով)։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |