Հալեպի նահանգապետը շնորհակալագիր է հանձնել հայ փրկարարներին![]() 14 փետրվարի 2023 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը շնորհակալագիր է հանձնել հայ փրկարարներին։ Փետրվարի 13-ին Հալեպում ՀՀ գլխավոր hյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպ ժամանած ՀՀ միջազգային փրկարարական թիմի ղեկավար գնդապետ Արմեն Գևորգյանը և որոնողափրկարարական խմբի հրամանատար, գնդապետ Սերգեյ Բիձյանը հանդիպել են Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբի հետ։ Դիյաբը նաև դրվատանքի խոսքեր է ուղղել հայ փրկարարներին, հայտնում է Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը։ Բադալյանը խորին ցավակցություն է հայտնել Հալեպում գրանցված երկրաշարժի անմեղ զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին։ Բադալյանը նշել է, որ Սիրիան Հայաստանում ընկալվում է որպես բարեկամ երկիր և նման իրավիճակներում Հայաստանը պատրաստակամ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն։ Այնուհետև փրկարարական խմբի գնդապետ Արմեն Գևորգյանը ներկայացրել է անցնող օրերին կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն և շնորհակալություն հայտնեց Հալեպի նահանգապետարանի կողմից ցուցաբերված աջակցության համար։ Հալեպի նահանգապետ Դիյաբը և ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բադալյանը կարծիքներ են փոխանակել հայ-սիրիական բազմաբնույթ հարաբերությունների վերաբերյալ։ ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |