Leadership in Tech Academy-ն ՀՀ-ում տեխնոլոգիական առաջնորդության զարգացման նոր հեղինակավոր ծրագիր է սկսում![]() 14 փետրվարի 2023 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Leadership in Tech (LIT) Academy-ն հայտարարում է Manage People ծրագրի մեկնարկի մասին: 6-ամսյա ծրագիրը նախատեսված է տեխնոլոգիական թիմերի առաջնորդների և ավագ մասնագետների համար, ովքեր ձգտում են զարգացնել իրենց կառավարման և առաջնորդության հմտությունները: Արտեմ Գրիգորյանի (LinkedIn), Արսեն Բաբայանի (Adobe), Հարություն Բաղդասարյանի (QLess), Մերի Դուրյանի (Arup) և մի շարք այլ հանրահայտ ընկերությունների ոլորտի առաջատար փորձագետների անմիջական ներգրավվածությամբ և Meta, Apple, Microsoft, H-E-B, Salesforce,VMware, TUMO և նման այլ հաջողակ կազմակերպությունների ներկայացուցիչների շարունակական աջակցությամբ LIT-ը միտված է նպաստելու տեխնոլոգիական ոլորտում առաջնորդության զարգացմանն ու խթանմանը, հայտնում է Արմենպրեսը։ Ծրագիրը ներառում է խմբային հանդիպումներ, նեթվորքինգ միջոցառումներ, պանելային քննարկումներ և փակ միջոցառումներ՝ առաջարկելով մասնակիցներին գիտելիքների փոխանակման եզակի փորձ: Բացի այդ, ծրագրի մասնակիցները կունենան. -52 ժամյա ֆասիլիտացիոն հանդիպումներ -եռամսյա անհատական հանդիպումներ մենթորների հետ -ամենամյա ոչ ֆոմալ հանդիպումներ քաղաքից դուրս մենթորների և փորձագետների հետ -հասանելիություն տեխնոլոգիական կազմակերպությունների առաջնորդների փակ համայնքին և միջոցառումներին -հասանելիություն բոլոր դասընթացների նյութերին -LIT Academy-ի առաջնորդության զարգացման վկայական: Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական թիմերի առաջնորդներն ու ավագ մասնագետները: Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 24-ն է, ծրագրի մեկնարկը՝ մարտի 1-ին: Բոլոր հետաքրքրված անձինք կարող են գրանցվել: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |