Ադրբեջանի և ՌԴ խորհրդարանները գործակցության համաձայնագիր են ստորագրել![]() 14 փետրվարի 2023 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի և ՌԴ խորհրդարանները համագործակցության մասին համաձայնագիր են կնքել։ Այն Մոսկվայում ստորագրել են ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը և Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովան։ Դա առաջին նմանատիպ համաձայնագիրն է Ադրբեջանի Միլի մեջլիսի և ՌԴ Պետդումայի միջև։ Նաև որոշում է կայացվել բարձր մակարդակի միջխորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին, գրում է Interfax.az-ը։ «Հարաբերությունները մեր երկրների միջև դինամիկ են զարգանում»,-ասել է Վոլոդինը՝ հավելելով, որ համաձայնագրի կնքումը նշանավոր իրադարձություն է, որը թույլ կտա դուրս գալ փոխգործակցության նոր մակարդակի։ Վոլոդինն Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի ներգրավումը Լեռնային Ղարաբաղում կարգավորման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի։ Նա կոչ է արել առաջնորդվել ԼՂ-ում կարգավորման վերաբերյալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների որոշումներով, իրագործել դրանք։ «Իսկ ովքեր հայտարարություններ են անում եվրոպական ինստիտուտների ուղղությամբ, կարող են ուղղակի կորցնել երկիրը»,-ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |