Գրիգորյան․ Միջազգային տեսանելի մեխանիզմ է պետք, որ Ստեփանակերտի ու Բաքվի միջև քննարկումներ լինեն14 փետրվարի 2023 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հայկական կողմն աշխատում է խաղաղության պայմանագրի հստակության վրա։ Նրա խոսքով, հայկական կողմը ստացել է իր առաջարկած տեքստի պատասխանը, հիմա աշխատում են խաղաղության տեքստի վրա։ «Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որպեսզի Ստեփանակերտի ու Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության շուրջ»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը շարունակում է աշխատել միջազգային իր գործընկերների հետ, որպեսզի այս մեխանիզմը կայանա, գրում է Panorama.am-ը։ Լրագրողները խնդրել են հստակեցնել՝ այս պահին քննարկվող, մշակվող, պարբերաբար միմյանց փոխանցվող փաստաթղթում Ղարաբաղի մասին հիշատակում կա՞, թե՞ ոչ։ Գրիգորյանը պատասխանել է. «Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ, բանակցություններ են ընթանում։ Ես հասկանում եմ, որ հանրությունը հստակ բաներ է ակնկալում, բայց ես ակնկալում եմ որոշակի չափով հասկանալ մեզ, որ դա բանակցային գործընթաց է ու եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն դեռ ոչ մի բան համաձայնեցված չէ։ Կարող է որոշ կետերում համաձայնություն լինել։ Գիտեք, որ մենք արդեն համաձայնել ենք Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, բայց դա դեռ չի նշանակում, որ դա վերջնական համաձայնեցված է։ Բանակցությունների գործընթաց է ու վերջնական համաձայնության կարիք կա բոլոր հարցերում»։ Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ հնարավորինս շուտ տեքստը պատրաստ կլինի ու կփոխանցվի Ադրբեջանին։ «Այս պահին չեմ կարող ասել, թե փոխանցումը ինչպես տեղի կունենա, բայց երբ հստակություն լինի, հանրությունը տեղյակ կլինի այդ մասին»,-ասել է նա։ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի ներգրավումը Լեռնային Ղարաբաղում կարգավորման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի։ Նա կոչ է արել առաջնորդվել ԼՂ-ում կարգավորման վերաբերյալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների որոշումներով, իրագործել դրանք։ Ընթերցեք նաև․ ԱԽ քարտուղար․ ՌԴ-ին ներկայացրել ենք պատճառները, որոնց համար հրավիրել ենք ԵՄ առաքելությանը Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |