90-ականների հետ համեմատած Հայաստանում արհեստական վիժումների թիվը 4 անգամ նվազել է21 ապրիլի 2009 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում մեկ տարում տեղի է ունենում 900 հազար բեղմնավորում: Իսկ ամեն օր ընդհատվում է 150000 հղիություն: Մեկ տարում գրանցվում են հղիության արհեստական ընդհատման 53-60 մլն դեպքեր:Հայաստանում 2004-ին օրենք ընդունվեց, ըստ որի յուրաքանչյուր կին իրավունք ունի մինչեւ 12 շաբաթը հղիության արհեստական ընդհատում անել: 12 եւ 22 շաբաթներից հետո միայն բժշկի նշանակմամբ կարելի է ընդհատել հղիությունը: «Հայաստանում սկսած 2005-ից հղիության ընդհատման պատճառով կանանց մահացության դեպքեր չեն գրանցվել: 90-ականների հետ համեմատած` արհեստական վիժումների թիվը նվազել է 4 անգամ. մեկ արհեստական վիժմանը բաժին է ընկնում 5 ծննդաբերություն: Այդ թվի մեջ չեն մտնում բնական վիժումները»,- ասել է ՀՀ Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը: Նա նշեց, որ շատ հայ կանայք փոխել են իրենց վերաբերմունքը հղիության եւ նրա ընդհատման նկատմամբ. օգտվում են հակաբեղմնավորման միջոցներից, ինչը նվազեցնում է արհեստական վիժումների քանակը: Հայաստանում ամենատարածված հակաբեղմնավորման միջոցներն են համարվում պահպանակները եւ ներարգանդային պարույրը: Ավելի քան 16 տոկոս կանայք նախընտրում են ներարգանդային պարույրը, որն անպայման պետք է նշանակվի բժշկի հետ խորհրդատվությունից հետո: Հայաստանում հղի կանանց համար բժշկական խորհրդատվությունն անվճար է: Նոր ազգային ծրագրով յուրաքանչյուր հղի կին Մայրության հավաստագիր է ստանում պոլիկլինիկայում, որտեղ խորհրդատվություն է ստանում: Այդ հավաստագիրը անվճար խորհրդատվության եւ ծննդաբերության իրավունք է տալիս: Դեռահասների շրջանում հղիության դեպքերը կազմում են 6 տոկոս: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |