BetConstruct-ն իր պրոդուկտներն ու նորարարական լուծումները ներկայացրել է ICE London 2023 էքսպոյին![]() 15 փետրվարի 2023 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Խաղային ոլորտում ծրագրային լուծումների մատակարար, միջազգային հեղինակություն և ճանաչում ունեցող BetConstruct ընկերությունը փետրվարի 7-9-ը մասնակցել է ոլորտի ամենամեծ՝ ICE London 2023 էքսպոյին, որն ամեն տարի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում է համախմբում խաղային ոլորտի մասնագետներին։ Էքսպոյին BetConstruct ընկերությունն ամենամեծ տաղավարներից մեկն ուներ, միևնույն ժամանակ՝ ամենագունեղն ու բարդը` կառուցվածքով ու լուծումներով։ Տաղավարի տարածքում աշխատակիցները հազարավոր հյուրերին ներկայացրել են ընկերության պրոդուկտները, նորարարական լուծումները և ճկուն առաջարկները։ Ընկերության մասին Որպես միջազգային բազմաթիվ մրցանակների արժանացած, մեծ ճանաչում և ոլորտում վստահություն վայելող տեխնոլոգիաներ ու ծառայություններ մատուցող ընկերություն, BetConstruct-ն այսօր արդեն ունի 6000+ անձնակազմ, 300+ գործընկեր, 40+ լիցենզիա և հավաստագիր, 15+ գրասենյակ ամբողջ աշխարհում, 500+ վճարման եղանակ, մի խոսքով ամբողջական գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս ընկերության ստեղծած բազմաֆունկցիոնալ հարթակի վրա կառուցել և զարգացնել ամենատարբեր մեծության, պահանջարկի և սպասելիքների բիզնես iGaming ոլորտում։ Այս ամենով հանդերձ, BetConstruct-ն այս տարվա ICE London-ին ներկայացել է «Մեր մեծությունը ձեր առավելությունն է» կարգախոսով։ Ընկերությունն այնքան մեծ է իր հնարավորությունների, գործիքակազմի, լուծումների ճկունության և ֆունկցիոնալության տեսանկյունից, որ դառնում է գործընկերների առավելությունը՝ որպես ընտրություն և որպես հարթակ։ Նորարարությունները, Fastex էկոհամակարգը և ռեզոնանսը BetConstruct-ը տարիներ շարունակ ստեղծել է նոր գաղափարներ և պրոդուկտներ, կատարելագործել է ստեղծածը, կառուցել նորը, հետևել արագ փոփոխվող ժամանակներին՝ ընդունելով նորարարական դարաշրջանի մարտահրավերները: Տարեցտարի ձեռքբերված հաջողությունները փոխակերպվելու, նոր բան դառնալու ուժ են կրում իրենց մեջ, ուժը և հզորությունը՝ նոր բան ստեղծելու պոտենցիալ։ Fastex-ը առաջին հայկական կրիպտոարժույթն է, որը եկել է պարզեցնելու և արագացնելու բիզնես գործընթացները, առավել հարմարավետ ու վստահելի դարձնելու ընկերության և նրա բազմաթիվ գործընկերների հարաբերությունները։ Fastex-ը նոր դարաշրջան է, որի շնորհիվ էլ մեծ ուշադրության է արժանացել էքսպոյի հյուրերի և ոլորտի մասնագետների կողմից։ Կարևոր և նշանակալից մրցանակներ Լոնդոնից BetConstruct ընկերությունը մասնակցում է ոլորտի հեղինակավոր մրցանակաբաշխությունների, որտեղ ներկայացնում է իր նոր և արդեն ճանաչված պրոդուկտները, ծառայությունները, լուծումները և ոլորտում մեծ վստահություն ունեցող Spring Platform հարթակը։ 2023 թվականի փետրվարի 6-ին Լոնդոնում միաժամանակ երկու հեղինակավոր մրցանակաբաշխություններ էին՝ Global Gaming Awards և Inernational Gaming Awards: Երկու մրցանակաբաշխություններում էլ BetConstruct ընկերությունը ներկայացված էր «Տարվա լավագույն հարթակի մատակարար» անվանակարգում իր Spring Platform-ով։ Երկու մրցանակաբաշխություններում էլ BetConstruct-ը ճանաչվել է լավագույնը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ iGaming ոլորտում իրավամբ վայելում է ամենաուժեղներից մեկի դիրքը, ուստի կարող է վստահաբար հավաստիացնել գործընկերներին․ «Մեր մեծությունը ձեր առավելությունն է»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |