Վիվա-ՄՏՍ-ի «+100 րոպե» և «+300 րոպե» ծառայությունները հասանելի են նաև X և Y սակագների բաժանորդներին![]() 15 փետրվարի 2023 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «+100 րոպե» և «+300 րոպե» ծառայություններն արդեն հասանելի են նաև X և Y հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին: Վերոնշյալ ծառայությունները հնարավորություն են ընձեռում X, Y, Z և START սակագնային պլանների բաժանորդներին իրենց հիմնական փաթեթին ավելացնելու համատասխանաբար՝ 100 և 300 րոպե խոսելաժամանակ(ներառյալ՝ զանգեր ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան): Ծառայությունների ակտիվացման USSD հրահանգները և գները․ «+100 րոպե» ծառայության ակտիվացման հրահանգն է՝ *303*1#։ Գինը 200 դրամ է։ «+300 րոպե» ծառայության ակտիվացման հրահանգն է՝ *303*2#։ Գինը 500 դրամ է։ Ծառայությունը հետվճարային բաժանորդների համար հասանելի է մինչև ընթացիկ ամսվա ավարտը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |