Չավուշօղլու․ Պայմանավորվել ենք արագացնել ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման քայլերը![]() 15 փետրվարի 2023 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հույս է հայտնել, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների հաստատման գործում առաջընթաց կգրանցվի։ Նա ասել է, որ կողմերը պայմանավորվել են արագացնել հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Այսօր իմ գործընկեր Միրզոյանի հետ քննարկել ենք հարաբերությունների կարգավորումը շարունակելու համար անհրաժեշտ քայլերը․․․ մենք պայմանավորվել ենք արագացնել դրանք»,- ասել է Չավուշօղլուն։ Նա հավելել է նաև, որ Միրզոյանը պատմել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի մասին։ «Եթե 3 երկիրը վճռական քայլեր ձեռնարկեն, ապա դա միայն կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը, դա կարևոր է նաև տնտեսական բարգավաճման համար»,- ասել է Չավուշօղլուն։ Թուրք պաշտոնյան ասել է, որ վերանորոգվում են դեպի ՀՀ և Թուրքիայի սահմանային անցակետ տանող ճանապարհներն ու կամուրջները։ Անկարայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը, որին հաջորդել է մամուլի ասուլիսը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը նպատակ ունի ցույց տալ Հայաստանի աջակցությունը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից մեծամասշտաբ վնասներ կրած Թուրքիային։ Այնուհետև Միրզոյանը կմեկնի ավերիչ երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարների հետ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |