Արցախում պատրաստվում են ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձին![]() 15 փետրվարի 2023 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Արցախում պատրաստվում են ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարությանը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր՝ արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողով ստեղծելու ու դրա անհատական կազմը հաստատելու մասին: Պետական հանձնաժողովը կնախագահի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Պետական հանձնաժողովը եռօրյա ժամկետում պետք է քննարկի ու հաստատի տոնական միջոցառումների անցկացման համալիր ծրագիրը: 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա: 1988-ի փետրվարի 20-ին ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը Արցախից հասավ Երևան. Թատերական հրապարակում հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Այն դարձավ Արցախյան շարժման հավաքների վայրը՝ հետագայում անվանափոխվելով Ազատության հրապարակի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |